Լեւոն Բաշալեան
Լեւոն Բաշալեան | |
---|---|
| |
Ծնած է | 24 Սեպտեմբեր 1868[1] |
Ծննդավայր | Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1 Փետրուար 1943[1] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Վիշի[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան |
Մասնագիտութիւն | արձակագիր, թարգմանիչ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, Խմբագիր, գրաքննադատ |
Աշխատավայր |
Մասիս Արեւելք Հայրենիք Նոր Կեանք Լա Ֆուայէ |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Անդամութիւն | Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Հայ Ազգային պատուիրակութիւն եւ Nansen International Office for Refugees? |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
Ստորագրութիւն |
Լեւոն Բաշալեան (24 Սեպտեմբեր 1868[1], Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1 Փետրուար 1943[1], Վիշի[1], թաղուած Փարիզ)), նորավիպագիր եւ հրապարակագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սկիւտար, «Պոլիս»։ Յաճախած՝ Պէրպէրեան Վարժարանը։ Փոքր տարիքէն նուիրուած է լրագրութեան՝ գործակցելով Արփիար Արփիարեանի եւ Գրիգոր Զօհրապի հետ։ Համիտեան հալածանքներէն խուսափելու համար անցած է Փարիզ, ապա Լոնտոն, ու Արփիարեաի հետ հրատարակած՝ «Նոր Կեանք» կիսամեայ թերթը։
1920-ի աւարտէն առաջ, Բաշալեան վերջնականապէս կը հաստատուի Փարիզ, նուիրուելով ազգային ու հասարակական գործունէութեան[3]:
1928-ին իրեն վստահուախ է խմբագրութիւնը «Լա Ֆուայէ» ամսագրին, ֆրանսերէն եւ հայերէն անջատ բաժիններով:
Բաշալեանի գլխաւոր գործերը իր պատմուածքներն ու նորավէպերն են՝ «Վերջին Համբոյրը», «Նոր Զգեստը», «Ձրին», «Տէրտէրին Ուխտը», «Աղաւնիները», «Ցեղին Ձայնը» եւ այլն։
Ունի նաեւ յուշագրութիւններ «Արմաշի Ուխտագնացութիւնը» , «Թրքահպատակի Մը Արկածները Մեծ Պատերազմի Ատեն» (1939) եւ այլն։
1943-ին՝ Փարիզ, լոյս կը տեսնէ Բաշալեանի գեղարուեստական ստեղծագործութիւններուն առաջին հատորը՝ գրականագէտ Արշակ Չօպանեանի յառաջաբանով։ 1945-ին՝ Հալէպ, իսկ 1965-ին՝ Երեւան, կը հրատարակուին անոր ստեղծագործութիւնները[4]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նորավէպեր եւ պատմուածքներ, Փարիզ, 1943, 272 էջ:
- Պատմուածքներ, Հալէպ, 1945, 200 էջ:
- Ընտիր երկեր, Երեւան, 1962, 284 էջ:
- Բաշալյան Լեւոն, Թլկատինցի, Առանձար, Երկեր, Երեւան, 1982, էջ 257-474:
- Երկեր, Անթիլիաս, 1994, 384 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Pachalian_L%C3%A9on.png
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 450–451. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ՌԱԿ-ի երախտաւորները. Լեւոն Բաշալեան | Ռամկավար Մամուլ - Պաշտօնական Լրատու»։ www.ramgavar.am։ արտագրուած է՝ 2020-10-29
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Հայաստան»։ էջ էջ 181-182
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արդի Հայ Գրականութիւն, Բ. Հատոր, Մուշէղ Իշխան, էջ 100-102:
- 24 Սեպտեմբերի ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Սկիւտար ծնածներ
- 1 Փետրուարի մահեր
- 1943 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- 1868 մահեր
- 2 Փետրուարի մահեր
- Պոլիս ծնունդներ
- Ֆրանսա մահեր
- Հայ նորավիպագիրներ
- Հայ խմբագիրներ
- Սթամպուլ ծնածներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ լրագրողներ
- Հայ գրողներ
- Հայ գրականագէտներ
- Հայ արձակագիրներ
- Գրողներ այբբենական կարգով